Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խնդրել եմ քաղաքապետի համաձայնությունը` այլ աշխատանքի տեղափոխվելու համար». Հայկ Սարգսյան

14:25, շաբաթ, 15 փետրվարի, 2020 թ.
«Խնդրել եմ քաղաքապետի համաձայնությունը` այլ աշխատանքի տեղափոխվելու համար». Հայկ Սարգսյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշ լրատվականների՝ կեղծիք ու բամբասանք տարածելու մոլուցքը հասել է երևակայության գագաթնակետին:

Զարմանում եմ, որ մինչև հիմա Ալ Քաիդայում անդամակցություն մեզ չեն «մեղսագրել»:

Ազատման դիմում չեմ ներկայացրել, ընդամենը բանավոր խնդրել եմ քաղաքապետի համաձայնությունը` այլ աշխատանքի տեղափոխվելու համար:
     Սպասում եմ պարոն քաղաքապետի որոշմանը:

Այնպես որ, ցավում եմ պարոնայք, էլի նորմալ վաճառվող սենսացիա չեք ունենա»:

5930 | 1
Facebook