Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1523-ի․ վարակակիր է 66.400 մարդ

11:35, շաբաթ, 15 փետրվարի, 2020 թ.
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1523-ի․ վարակակիր է 66.400 մարդ

Անցած մեկ օրվա ընթացքում Չինաստանում COVID-2019 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացել է 143 մարդ, իսկ ընդհանուր մահացածների թիվը հասել է 1523-ի, հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն:

8096 մարդ վերականգնվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, 66․400 մարդ վարակակիր են համարվում, 10.204-ը գտնվում են ծանր վիճակում, ևս 169 000 մարդ, ովքեր շփման մեջ են եղել վարակակիրների հետ, բժիշկների հսկողության տակ են։

9414 | 0
Facebook