Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քիչ պարգևատրում տվեք, քիչ մեկնեք արտերկիր, բայց բանակը կարգի՛ բերեք». Հայկ Գրիգորյան

11:10, շաբաթ, 15 փետրվարի, 2020 թ.
«Քիչ պարգևատրում տվեք, քիչ մեկնեք արտերկիր, բայց բանակը կարգի՛ բերեք». Հայկ Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանակում զորանոցային պայմաններում զոհերը շարունակվելու են, քանի դեռ չի ձևավորվել հանրային պահանջ հետևյալ հարցերի շուրջ՝
     1. Պարտադիր ծառայության գնացող զինվորները մարտական-սահմանապահ վայրերում չեն ծառայելու, այսինքն՝ պարտադիր զինծառայությունը սահմանափակվի ոչ սահմանային ու ոչ պատերազմական զորամասերով։
     2. Մտցնել զինվորականների՝ թե՛ պարտադիր, թե՛ պայմանագրային զինծառայողների, կյանքի ու առողջության պարտադիր ապահովագրություն։
     3. Խստացնել քրեական պատասխանատվությունը զինվորական կարգապահության խախտման համար, այդ թվում՝ հանցանք կատարողի և նրա վերադասի համար, այսինքն՝ հրամանատարները կրեն պատասխանատվություն իրենց անփույթ կարգապահական վարքագծի համար հանցանքը կատարողի հետ միասին, ու այդ պատիժը լինի ոչ պակաս, քան հինգ կամ յոթ տարի ազատազրկում։

Հիմա կասեք փող չկա, ու այդքան մարդ չկա Հայաստանում։ Ես էլ կասեմ դուք չեք տիրապետում թվերին։ Քիչ պարգևատրում տվեք, քիչ մեկնեք արտերկիր, մի երկու տարի նեղություն քաշեք, բայց բանակը կարգի բերեք։ Չէ՞ որ իշխանությունը ժողովրդին ծառայելու աշխատանք է, անհնարինը հնարավորին դարձնելու աշխատանք, ոչ թե հնարավորինը հազիվ-հազիվ իրագործելու աշխատանք։ Չե՞ք կարողանում անել, ուրեմն՝ ասեք՝ ձախողել ենք, թողեք թող նոր մարդիկ գան ասպարեզ։ Սև-սպիտակ խաղալով, վատի ու վատագույնի միջև ժողովրդի ընտրությունը սահմանափայելով՝ ոչ մի արդյունք չենք ունենալու։

Բարի եղեք հավաքագրե՛ք հարկերը բոլորից, այդ թվում՝ խոշոր և գեր խոշոր հարկատուներից, հե՜տ բերեք թալանվածը, արդիականացրե՜ք զինված ուժերը, ավելացրե՜ք պայմանագրայինների քանակը և նրանց վարձատրության չափը։

Եթե չեք կարող այդքանը անել մի տարում, բարի եղեք գնացե՛ք, մասնագետներ բերե՛ք, այլ ոչ թե ձեր կուսակցության կազմից ընտրեք կադրերին՝ անկախ նրանց մասնագիտական որակներից»:

| | |
3390 | 0
Facebook