Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Ոչ»-ի շտաբը կձևավորվի. «Հրապարակ»

10:10, շաբաթ, 15 փետրվարի, 2020 թ.
«Ոչ»-ի շտաբը կձևավորվի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արտախորհրդարանական ընդդիմությունը պլանավորել է իր անելիքները՝ կապված հանրաքվեի հետ։ «Բանակցում ենք հայտնի քաղաքական ուժերի հետ, արդեն իսկ ունենք պայմանավորվածություններ` համատեղ ժողովրդին բացատրելու, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանում»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Քաղաքական ուժերը չցանկացան «ոչ»-ի շտաբում լինել, սակայն դա չի նշանակում, որ ակտիվ ձևով չենք պայքարելու ընդդեմ «այո»-ի` հակաիրավական այս վիճակը կանխելու, հասարակական ներվը թուլացնելու համար։ Պետք չէր, որ քաղաքական ուժերը վերածվեին հակահերոսի, և իշխանությունը նրանց թիրախ դարձներ՝ նախընտրեցինք այս մարտավարությունը»,- ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։ «Ոչ»-ի հարթակը զբաղեցնելու է իրավական համքարությունը՝ որպես մասնագիտական պայքարի մարտիկ։ Եթե չանեին, ապա հանրաքվեի ընձեռած հնարավորությունները կփոշիանային` անվճար եթեր, հանձնաժողովի անդամներ նշանակել, հանրաքվեն վերահսկել: «Իշխանությունները չպետք է մնան առանց վերահսկողության. մեր նախաձեռնության շրջանակն ընդգրկում է այն մարդկանց, ովքեր մեկ շաբաթ առաջ խնդրագիր ներկայացրին հանրապետության նախագահին` չստորագրել հանրաքվեի փաստաթուղթը»,- ասաց «ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
5517 | 3
Facebook