Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Որքա՞ն գումար է ծախսվելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար․ «Ժողովուրդ»

10:05, շաբաթ, 15 փետրվարի, 2020 թ.
Որքա՞ն գումար է ծախսվելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնագետներն այժմ հաշվարկ են իրականացնում՝ հասկանալու համար, թե որքան գումար է ծախսվելու ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ վերջնական հաշվարկները կավարտվեն մի քանի օրից, իսկ արդեն կառավարության առաջիկա նիստում այն կներկայացվի գործադիրի հաստատմանը։ Սակայն, ըստ նախնական հաշվարկների, այդ գումարը կարող է տատանվել 2.5-2.7 մլրդ դրամի սահմաններում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3169 | 0
Facebook