Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բելառուսը հրաժարվում է ծնկի գալ ռուսական նավթի համար»․ Լուկաշենկո

23:00, ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ.
«Բելառուսը հրաժարվում է ծնկի գալ ռուսական նավթի համար»․ Լուկաշենկո

Բելառուսը չի հրաժարվի Ռուսաստանի սահմաններից դուրս նավթի ձեռք բերումից, նույնիսկ, եթե նավթի գինը ավելի թանկ լինի: Նման հայտարարությամբ հանդես է եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է BelTA-ն:

Նրա խոսքով՝ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում վերջինս կասկած է հայտնել, որ Բելառուսը կշարունակի նավթ գնել երրորդ երկրներից, քանի որ այն ավելի թանկ է, քան ռուսականը: Սակայն, ըստ Լուկաշենկոյի, Մինսկը կշարունակի դիվերսիֆիկացնել գնումները: «Խուսափելու համար ամեն տարի դեկտեմբերի 31-ին ծնկի գալը ՌԴ-ի առջև»,- հայտարարել է նա:
     Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները ակնարկել են, որպեսզի Բելառուսը միանա ՌԴ-ին՝ էներգիայի միասնական գնի դիմաց: Այնուամենայնիվ, Բելառուսի նախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրների ժողովուրդները երբեք չեն ցանկանա գնալ այս ճանապարհով:

9469 | 0
Facebook