Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը Մյունխենում են

16:05, ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ.
Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը Մյունխենում են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Բեռլինից ժամանեց Մյունխեն և քիչ անց կմասնակցի Անվտանգության միջազգային ամենամյա համաժողովի բացման արարողությանը:

Մյունխեն է ժամանել նաև նախագահ Արմեն Սարգսյանը:

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահը որպես բանախոս հանդես կգա քվանտային քաղաքականությանն առնչվող քննարկման ժամանակ: Ներկայացնելով իր քվանտային տեսությունը՝ նախագահ Սարգսյանը կխոսի աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի, քաղաքականության քվանտային վարքագծի մասին:

| | |
1938 | 1
Facebook