Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սիրիայում ընթանում են չափազանց ուշագրավ զարգացումներ». Վարդան Ոսկանյան

05:10, շաբաթ, 15 փետրվարի, 2020 թ.
«Սիրիայում ընթանում են չափազանց ուշագրավ զարգացումներ». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրիայում ընթանում են չափազանց ուշագրավ զարգացումներ, որոնք կարող են լուրջ հետք թողնել ամբողջ մերձավորարևելյան տարածաշրջանի հետագա ճակատագրի վրա։

Եթե մի կողմ թողնենք տեղեկատվական աղմուկն ու դիվանագիտական ձևականությունները և ամեն ինչ կոչենք իրենց անունով, ապա պետք է արձանագրել, որ սիրիական Իդլիբ նահանգում անուղղակի կերպով միմյանց դեմ բավական ակտիվ ռազմական գործողություններ են մղում մի կողմից Ռուսաստանը և Իրանը, իսկ մյուսից՝ Թուրքիան։

Բազմիցս եմ պնդել, որ երկարաժամկետ ռազմավարական գործակցությունը նշված երկու կողմի միջև Մերձավոր Արևելքում անհնարին է, և շահերի բախում մշտապես լինելու է շատ պարզ մի պատճառով՝ այդ շահերը երկարաժամկետ հեռանկարում ոչ միայն չեն համընկնում, այլ նաև մի շարք առումներով հակոտնյա են»։

5090 | 0
Facebook