Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Նոր հետազոտություններ՝ էպիլեպսիայի բուժման համար

09:05, շաբաթ, 15 փետրվարի, 2020 թ.
Նոր հետազոտություններ՝ էպիլեպսիայի բուժման համար

Էպիլեպսիայով տառապում են միլիոնավոր մարդիկ: Այժմ ամերիկացի բժիշկները նոր հետազոտություններ են իրականացնում այս ուղղությամբ՝ ուսումնասիրելով հիվանդ մարդկանց ուղեղը:
     Ջենեթ Հոֆմանը տառապում է էպիլեպսիայով արդեն 30 տարի: Վերջերս նա անցել է դժվար վիրահատություն ուղեղի վրա՝ համաձայնվելով իր ուղեղից հեռացված մի փոքր մասնիկ փոխանցել գիտական հետազոտման համար:

«Վիրահատության համար ուղեղի այդ մասը պետք է հեռացվեր, և դա հնարավորություն է տալիս մեզ այս ուղղությամբ հետազոտություն իրականացնել»,- ասել է նյարդաբան Էնդրյու Քոն:

Ուղեղի այդ մասնիկի հետազոտոությունը չափազանց կարևոր է, քանի որ մահացած մարդու ուղեղի այդ հատվածի ուսումնասիրությունը չի տալիս պատասխաններ շատ հարցերի, հատկապես հիվանդ բջիջների ուսումնասիրության համար, ասում են մասնագետները:

Հոֆմանի համաձայնությամբ ստացված ուղեղի այս մասնիկի հետազոտություններն արդեն մեկնարկել են:

Այս մասնիկի պահպանման համար գիտնականները ստեղծել են հնարավոր բոլոր պայմանները, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Մեր աշխատանքների ընթացքում կփորձենք հասկանալ, թե ինչպես են այս բջիջները մշակում ստացված տեղեկությունը: Համակարգչի միջոցով կփորձենք վերահսկել ու հետազոտել գործողությունները»,- ասել է փորձագետ Ջոնաթան Թինգը:

| | |
3134 | 0
Facebook