Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրազիլիայի նախագահը #Greenpeace-ին «աղբ» է անվանել

15:45, ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ.
Բրազիլիայի նախագահը #Greenpeace-ին «աղբ» է անվանել

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն կտրուկ է արտահայտվել Greenpeace-ի գործունեության մասին՝ մեկնաբանելով բնապահպան կազմակերպության՝ վերջերս ստեղծված Ամազոնի խորհրդի վրա հարձակումները, հաղորդել է Globo-ն։

«Սա ի՜նչ գարշանք է, որը կոչվում է Greenpeace: Սա աղբ է»,-հայտարարել է Բոլսոնարուն՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Բնապահպանները ափսոսանք են հայտնել, որ Բոլսոնարուն «հավատարիմ է մի դիրքորոշման, որը հարիր չէ նրա կողմից զբաղեցրած պաշտոնին»:

«Նման դեպքերում շրջակա միջավայրը ոչնչացնողների դժգոհությունը հնչում է որպես հաճոյախոսություն»,-հայտարարել է Greenpeace-ը:

10115 | 0
Facebook