Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ալեն Սիմոնյանը Ծառուկյանին հիշեցրեց նրա իսկ հայտարարությունը

12:15, ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ.
Ալեն Սիմոնյանը Ծառուկյանին հիշեցրեց նրա իսկ հայտարարությունը

ԱԺ ճեպազրույցների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն անդրադարձել են ՀՀԿ-ի հայտարարությանը. «Չեմ հետևում, որովհետև շատ պատճառներ կան. կարծում եմ՝ քաղաքական օրակարգում իրենց խոսքն այդքան էլ կշիռ չունի ու այն գնահատում եմ ևս մեկ պատճառ՝ շատ ակտիվ մասնակցել հանրաքվեին, գնալ, ասել՝ այո: Ակնհայտ է, որ ինչ-որ ուժեր փորձելու են քողարկված ձևով, բացեիբաց սաբոտաժի ենթարկել հանրաքվեի պրոցեսը...»,- ասել է փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ձգձգվող դիրքորոշմանը հանրաքվեի հետ կապված, Ալեն Սիմոնյանը նշել է. «Ենթադրում եմ՝ այն հայտարարությունը, որը հնչել է հեղափոխությունից հետո կամ ընթացքում, կմնա պարոն Ծառուկյանի ու ԲՀԿ-ի օրակարգում, իսկ դա այն է, որ կուսակցությունը ՀՀ ժողովրդի հետ է, և որոշումը կկայացվի այդ տրամաբանությունից ելնելով՝ հղումներ չանելով տարատեսակ արդարացումների, բացատրությունների»:

Նշենք, որ այսօր ժամը 16:00-ին ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ է հրավիրել:

12138 | 0
Facebook