Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ.

Միջազգային

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1380-ի․ վարակակիր է 63.851 մարդ

10:45, ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ.
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1380-ի․ վարակակիր է 63.851 մարդ

Անցած մեկ օրվա ընթացքում Չինաստանում COVID-2019 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացել է 122 մարդ, իսկ ընդհանուր մահացածների թիվը հասել է 1380-ի, հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն:

Ըստ կոմիտեի տվյալների, փետրվարի 13-ի դրությամբ վարակվածության հաստատված դեպքերի թիվը հասել է 63. 851-ի՝ ավելանալով օրական 5090 դեպքով: 6723 մարդ վերականգնվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, 10.204-ը գտնվում են ծանր վիճակում, ևս 177 հազար մարդ, ովքեր շփման մեջ են եղել վարակակիրների հետ գտնվում են բժիշկների հսկողության տակ։
     Հոնկոնգում հաստատվել է վարակի 53 դեպք (մահացել է մեկ մարդ), Թայվանում՝ 18, իսկ Մակաոյում՝ 10:
     Ըստ SCMP-ի տվյալների՝ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 64.434 է, որից 248 դեպք հայտնաբերվել է Ճապոնիայում, 58-ը՝ Սինգապուրում, 33-ը՝ Թաիլանդում, 28-ը՝ Հարավային Կորեայում: Ընդհանուր առմամբ, CGTN հեռուստաալիքի տվյալներով, Չինաստանից դուրս հաստատվել է վարակի 505 դեպք:

Չինացի բժիշկները պնդում են, որ նրանք գտել են կորոնավրուսի բուժման արդյունավետ միջոցը։ Մեթոդը կայանում է արյան պլազմայի փոխներարկումը հիվանդներից դեպի ապաքինումը գնացող հիվանդներին։ Պլազմայում առկա են հակամարմիններ, որոնք օգնում են պայքարել վիրուսի դեմ:
     Միջազգային բժիշկներն ու փորձագետները մեղադրել են Չինաստանին կորոնավիրուսի մասին տվյալները աղավաղելու մեջ: Լոնդոնի Իմպերիալ քոլեջի պրոֆեսոր Նիլ Ֆերգյուսոնի խոսքով՝ բժիշկներին հաջողվել է ախտորոշել դեպքերի միայն 5%-ը:
     Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն խորհրդատու վիրուսաբան Այրու Լոնջինիի, մարդկության երկու երրորդը կարող է վարակվել կորոնավիրուսով: Պատճառներից մեկն ախտորոշման արդյունավետ մեթոդների բացակայությունն է:

| | |
2742 | 0
Facebook