Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Amazon-ին հաջողվել է արգելափակել #Microsoft-ի և Պենտագոնի 10 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիրը․ #CNBC

14:35, ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ.
#Amazon-ին հաջողվել է արգելափակել #Microsoft-ի և Պենտագոնի 10 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիրը․ #CNBC

Միացյալ Նահանգների դատարանը բավարարել է Amazon-ի հայցը և կասեցրել Պենտագոնի ու Microsoft-ի միջև 10 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիրը` ամպային հաշվարկների համակարգ ներդնելու վերաբերյալ, հայտնում է CNBC-ն: Սակայն ամսաթվերը նշված չեն:

Ըստ Microsoft-ի փոխնախագահ Ֆրենկ Շոուի, ընկերությունը հիասթափված է դատարանի որոշումից, բայց ի վերջո կկարողանա շարունակել աշխատանքները, «որպեսզի նրանք, ովքեր ծառայում են մեր երկրին, կարողանան օգտվել իրենց անհրաժեշտ նոր տեխնոլոգիաներից»:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, փոխգնդապետ Ռոբերտ Քարվերն, իր հերթին, կարծում է, որ պայմանագրի կասեցումը «անհիմն ձգձգում է» գերատեսչության ռազմավարության իրականացմանը և զրկում է զինված ուժերին «իրենց անհրաժեշտ հնարավորություններից»:
     Դատարանի որոշումից հետո Amazon-ի բաժնետոմսերը ընկան 0.4%-ով, Microsoft-ի բաժնետոմսերը նվազեցին 0,5%-ով, հայտնում է Reuters-ը:

8282 | 0
Facebook