Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները

11:05, ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ.
ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները

ԱՄՆ Սենատն ընդունել է բանաձև, որը սահմանափակում է Դոնալդ Թրամփի լիազորությունները՝ Իրանի դեմ երկրի բանակն օգտագործելու համար, հայտնում է Reuters-ը: Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել է 51, դեմ՝ 44 սենատոր:

Այժմ Իրանի դեմ պատերազմ հայտարարելն առանց Կոնգրեսի հաստատման անհնար կլինի:

Թրամփը պահպանել է ուժ կիրառելու իրավունքը, եթե Իրանը սպառնա հարձակվել ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների կամ զինվորականների վրա: Թրամփին չի արգելվում նաև ուժ կիրառել «Ալ-Ղաիդա» ահաբեկիչների և նրանց աջակիցների դեմ: Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը ստիպված կլինի Կոնգրեսին բացատրել ուժ կիրառելու անհրաժեշտությունը:

Թրամփը ծրագրում է վետո դնել օրինագծի վրա` ի պատասխան բանաձևի ընդունման։

7282 | 2
Facebook