Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ է նորը հանրաքվե ցանկանում կազմակերպել այդ կեղծ ցուցակներով». Աշոտ Միրզոյան

09:45, ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ.
«Ինչո՞ւ է նորը հանրաքվե ցանկանում կազմակերպել այդ կեղծ ցուցակներով». Աշոտ Միրզոյան

Գրող, հրապարակախոս Աշոտ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հինն, իհարկե, չպիտի վերադառնա: Նախ` այն արդեն հին է, ժամկետանց է: Եվ ապա` ինչ խոսք, զզվելի, մարդու շունչ կտրող և հոգու վրա ծանրացած երևույթ էր գողապետական համակարգը:
     Բայց... ինչո՞ւ է նորը կրկնում հնի սխալները: Ինչո՞ւ է նորը գործում հնի գործիքակազմով: Արդյո՞ք դրանով նորը չի նմանվում հնին և դառնում հինը` նոր խմբագրությամբ, նորացված հինը:
     Օրինակ, հինն օգտագործում էր ուռճեցված մարդահամարի ընտրացուցակներն իր բոլոր խարդախությունները լեգիտիմացնելու համար: Ինչո՞ւ է նորը հանրաքվե ցանկանում կազմակերպել այդ կեղծ ցուցակներով, իբր ընտրողների հոծ զանգվածով, որի մեկ երրորդն իրականում բացակայում է հանրապետությունից (նաև` մահացած է):
     Ինչո՞ւ է նորը սահմանադրության փոփոխության մեջ կարևորում է ոչ օրակարգային հարցերը: Երբ մենք սահմանադրորեն հաստատման առավել լուրջ խնդիրներ ունենք: Օրինակ, ինչո՞ւ սահմանադրությամբ հստակ չի վաղ վերացվում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու փայաբաժինը ազգային հարստության` ընդերքի օգտակար հանածոների արդյունահանման, անտառների շահագործման, ջրային ռեսուրսների օգտագործման շահույթներից: Եթե դրանք ժողովրդինն են, ապա պիտի յուրաքանչյուրս մաս ունենանք դրանց օգտագործման շահույթից: Աշխարհի շատ երկներում արդեն այդպես է: Ինչո՞ւ ոչ նաև մեր մոտ: Չքավորությունը Հայաստանում սարսափելի չափերի է հասել: Նորին, ինչպես հնին, ձեռք է տալի՞ս, որ ժողովուրդը չքավոր լինի և հանուն հինգ հազար, տաս հազար դրամի ընտրական ձայնը վաճառի... Բայց դա հնի սխալն էր, և այդ չքավոր ժողովուրդը մերժեց հնին: Արդյոք նորն ուզում է արժանանալ այդ ճակատագրի՞ն: Մերժմանը:
     Մտածեք, պարոնայք»:

| | |
2038 | 1
Facebook