Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Քաղաքապետի տան «պրարաբը» պետ է դարձել. «Ժողովուրդ»

09:25, ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ.
Քաղաքապետի տան «պրարաբը» պետ է դարձել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 8-ին գրել էր, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանից հաշիվ է պահանջել, թե ինչ գործ ունի իր կինը` ազգությամբ չեխ Իվան, քաղաքապետարանում և ինչու է խառնվում քաղաքապետի գործերին: Մարությանը նախօրեին լհաստատել էր մեր լուրը` ասելով, որ իր կինն օգնում է մի շարք հարցերում։ Հիմա մեր աղբյուրները այլ, ոչ պակաս ուշագրավ տեղեկություն փոխանցեցին: Մասնավորապես այն, որ Երևանի քաղաքապետարանում պաշտոնների են նշանակվում մարդիկ, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Երևանի քաղաքապետին կամ նրա կնոջը:

Օրինակ` Գրիգոր Հարությունյանը, որը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետն է, Հ. Մարությանի տան շինարարն է եղել: Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհերքեց, որ Մարությանի տան այսպես ասած պրարաբն է եղել...»,- նշեց Մարությանի տան շինարար վարչության պետը:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
4094 | 0
Facebook