Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

00:20, ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ.
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կիլոմետրին տեղի էր ունեցել ջրագծի վթար, ինչի հետևանքով վնասվել էին ճանապարհի կողնակը և ծածկի մի հատվածը: Այս մասին տեղեկացնում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը:

Ճանապարհը ժամանակավորապես փակվել էր, որպեսզի կապալառու կազմակերպությունը կարողանար կատարել մաքրման և ժամանակավոր վերականգնման աշխատանքները։

Այս պահին ճանապարհահատվածը մաքրված է և երկկողմանի երթևեկելի։

| | |
2993 | 0
Facebook