Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Քրեական ենթամշակույթն արմատացած է Զինված ուժերում». Անդրանիկ Քոչարյան

23:55, հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ.
«Քրեական ենթամշակույթն արմատացած է Զինված ուժերում». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «Առաջին լրատվականի» եթերում, անդրադառնալով բանակում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններին, մասնավորապես` ոչ մարտական պայմաններում մահերին, ասել է. «Վերջին մեկ ամսվա ընթացքում բանակում արդեն ինքնասպանության որերորդ դեպքն է տեղի ունենում, ինչը մտահոգության լուրջ տեղիք է տալիս: Այդ ուղղությամբ պետք է աշխատեին ոչ միայն քննչական մարմինները, այլ նաև բանակի ղեկավար կազմը՝ հասկանալու համար, թե որոնք են հիմնական դրդապատճառները»:

Նրա խոսքով` խորքային ուսումնասիրության կարիք կա՝ տարիքային ցենզից սկսած, մինչև հոգեբանական խնդիրներ, պետք է հասկանալ, թե բանակում ինչ մթնոլորտ է, ինչ խնդիրներ կան, որ շատ դեպքերում հանգեցնում են ինքնասպանության. «Տարբերակներից մեկը քրեական ենթամշակույթի արմատացած լինելն է Զինված ուժերում, ինչպես որ ամբողջ կառավարման համակարգում գոյություն ուներ, և օր առաջ պետք է դրանից ազատվենք, իսկ դրա համար միայն Պաշտպանության նախարարության ներուժը կարող է բավարար չլինել: Բանակին երբեք ոչ ոք իրավունք չունի մենակ թողնելու այս պրոբլեմների մեջ, մեր հանձանաժողովը առավել ևս պետք է լինի բանակի կողքին, օգնի: Դեմքով պետք է շրջվենք Պաշտպանության նախարարության և նախարարի կողմը, որի նախաձեռնությունները միտված կլինեն այս երևույթները չեզոքացնելուն: Դա չի նշանակում, որ հանդուրժելու ենք այս դրսևորումների նկատմամբ անտարբեր սպայակազմին, օր առաջ պետք է լուծվի նաև որակյալ սպայակազմ ունենալու հարցը, որը կապված է նաև կրթական համակարգի հետ: Դա միայն մեր հանձնաժողովի խնդիրը չի լինելու, ԱԺ բոլոր հանձնաժողովները անելիք ունեն այս խնդիրները միասնաբար լուծելու հարցում»,-ասել է Քոչարյանը:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

| | |
1951 | 0
Facebook