Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ.

Հարցազրույցներ

Արծրուն Հովհաննիսյանը՝ ԶՈւ-ում ոչ մարտական պայմաններում մահերի մասին

00:30, ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ.
Արծրուն Հովհաննիսյանը՝ ԶՈւ-ում ոչ մարտական պայմաններում մահերի մասին

2020-ին 10 զոհ է եղել ոչ մարտական պայմաններում, վերջին 13 օրում՝ 7 զոհ։ Թեմայի շուրջ Factor TV-ի եթերում ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է. «Բոլորիս մեղավորությունն է՝ անկախ ամեն ինչից: Արդարանալու և մեղավորությունն ուրիշի վրա գցելու ցանկություն չունենք: Ցավոք, սա մեկ պատճառի հետևանք չէ, անշուշտ հրամանատարությունն ունի իր մեղքի բաժինը, և համապատասխան կերպով դա արտահայտվելու է, բայց կան նաև այլ պատճառներ. ոչ կանոնադրային լուծումները գերակայում են կանոնադրային լուծումներին, և արդյունքում լինում է այն, ինչ ունենք»:

Նա նշել է, որ ԶՈՒ-ի գլխավոր պատասխանատուն Գլխավոր շտաբն է, բայց ՊՆ-ն երբեք չի փորձել իր վրայից գցել պատասխանատվության բեռը. «Նախարարը և իր տեղակալներն են նախևառաջ քաղաքացիական և իրավական վերահսկողության մեխանիզմների առաջ կանգնում: Մենք մեզ համարում ենք մեկ ընտանիք և մեր թերությունները փորձում ենք մեր մեջ լուծել: Եթե թերացել ենք՝ ուրեմն մենք ենք թերացել: Եթե կա զոհ՝ չթերանալու մասին խոսելը դժվար է»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արծրուն Հովհաննիսյանը՝ ԶՈւ-ում ոչ մարտական պայմաններում մահերի մասին
| | |
3058 | 0
Facebook