Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հում՝ աշխարհի ամենափոքր քաղաքը

23:45, հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ.
Հում՝ աշխարհի ամենափոքր քաղաքը

Միջնադարյան այս քաղաք-ամրոցը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենափոքր քաղաք: Այն գտնվում է Խորվաթիայի Իստրիա կղզում՝ 349 մ բարձրության վրա: Համաձայն լեգենդի՝ Հումն ահռելի քարաժայռերից կառուցել են հսկաները: Հումը քաղաքի կարգավիճակ է ստացել դեռևս 11-րդ դարում, այն ունի իր քաղաքապետը, ոստիկանապետը, բժիշկը, դատավորը և հրշեջը: Նախորդ դարի 40-ականներին այստեղ ապրում էր 450 մարդ: Այժմ այստեղ մշտական բնակություն ունի 23 մարդ:

Հումում հոյակապ պահպանվել են 12-րդ դարի որմնանկարները: Այստեղ կա 13 շենք, 2 փողոց, 3 տաճար, թանգարան, փոստ, գերեզմանատուն, ռեստորան, հյուրանոց: Ամեն տարի հունիսի կեսերին այստեղ անց են կացվում քաղաքապետի ընտրություններ, որին մասնակցում են միայն տղամարդիկ: Գործընթացն ավարտվում է պարի փառատոնով:

Զբոսաշրջիկներն այստեղ հիմնականում այցելում են տնական 38-աստիճան թնդությամբ բուժիչ Humska Biskа, թուրմը վայելելու համար, որը պատրաստում են խոտաբույսերից՝ հին կելտերի բաղադրատոմսով: Տեղացիները վստահեցնում են, որ այս ըմպելիքն ավելի քան 2 հազար տարեկան է:

Քաղաք տանող միակ դուռը
Քաղաք տանող միակ դուռը
11444 | 0
Facebook