Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ստեփանավանում 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են

21:20, հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ.
Ստեփանավանում 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են

Այսօր՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ժամը 17:15-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Ժ. Մ. իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտի:

Վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են, իսկ Mercedes-ն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի ավտոմեքենային:

Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների ամբողջական տվյալները: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները կանայք են։

7148 | 0
Facebook