Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ.

Համացանց

«Մինչև 2020-ի հունիսի 1-ը ավելացվելու են հետևյալ տեսակի աջակցող միջոցները». Գեմաֆին Գասպարյան

20:30, հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ.
«Մինչև 2020-ի հունիսի 1-ը ավելացվելու են հետևյալ տեսակի աջակցող միջոցները». Գեմաֆին Գասպարյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020 թ. հունվարի 1-ից կարող եք դիմել ԱՍՀ նախարարություն նաև հետևյալ աջակցող միջոցների հավաստագրեր ստանալու համար`

  • Գլխի օրթեզ
  • Ծուռ թաթի օրթեզ ծալված
  • Օրթեզ` Այովա Բրես
  • Օրթեզ պատելայից ծանրություն կրող
  • Գիշերային կորսետ երկփեղկանի գերշտկումով
  • Ոտնաթաթի կամարները, կրունկի դիրքը և վալգուսային դեֆորմացիայի շտկող օրթեզ (UCBL)
  • Անվասայլակ /մանկական ուղեղային կաթված, գերգիրություն և արտահայտված սկոլիոզ ունեցող անձանց համար/

իսկ 2020 թվականի հունիսի 1-ից կտրամադրվի հավաստագրեր նաև հետևյալ աջակցող միջոցների համար`

  • Կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր/պարագաներ
  • Լար
  • Միկրոֆոնի ֆիլտր
  • Կոճ
  • Վերալիցքավորող մարտկոց
  • Մագնիս
  • Ծրագրավորում
  • Լոգարանի աթոռ

Նախատեսվում է մինչև 2020 թվականի հունիսի 1-ը ավելացնել նաև հետևյալ տեսակի աջակցող միջոցները`

  • Կոնք-ազդրային հոդի ծխնիով օրթեզ
  • Կոնք-ազդրային հոդերի կոշտ և փափուկ օրթեզներ
  • Կոնք-ազդրային հոդերը անշարժացնող կոշտ և փափուկ օրթեզներ
  • Ծնկահոդը և կոնք-ազդրային հոդը անշարժացնող կոշտ օրթեզ»:
| | |
2416 | 0
Facebook