Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ.

Համացանց

««Ազգային վերածնունդ» կուսակցությունն իմ թեկնածությանը վերաբերող թղթերը կներկայացնի ԿԸՀ». Հայկ Խանումյան

16:00, հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ.
««Ազգային վերածնունդ» կուսակցությունն իմ թեկնածությանը վերաբերող թղթերը կներկայացնի ԿԸՀ». Հայկ Խանումյան

Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020թ. հունվարի 25-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի անձնագրային բաժինը հրաժարվել էր ինձ տրամադրել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուի համար անհրաժեշտ տեղեկանքը` վերջին 10 տարում ԱՀ քաղաքացի հանդիսանալու մասին` մեկնաբանելով, որ իրենց ռեգիստրում իմ քաղաքացիության մասին տվյալները առկա են 2020թ. ապրիլից: Ես Արցախի վարչական դատարանում վիճարկել եմ այս որոշման փաստական հիմքը և պահանջել վերացնել անձնագրային բաժնի վարչական ակտը: ԱՀ օրենսդրությամբ մինչև 50 տարեկան արական սեռի անձանց քաղաքացիությությունը ծագում է զինվորական հաշվառման պահից, ԱՀ զինապարտության մասին օրենքի համաձայն ԱՀ զինկոմիսարիատում կարող է հաշվառվել միայն Արցախի քաղաքացին: Իսկ իմ հաշվառումը զինկոմիսարիատում տեղի է ունեցել 2010թ. մարտի 26-ին: Դատարանը, հաշվի առնելով այս փաստերը, առոչինչ ճանաչեց անձնագրայինի ակտը և պարտավորեցրեց ոստիկանության բաժնին ինձ տրամադրել համապատասխան տեղեկանքը: 2020թ. փետրվարի 14-ին Ազգային վերածնունդ կուսակցությունն իմ թեկնածությանը վերաբերող թղթերը կներկայացնի ԿԸՀ: Նկարում` Զինկոմիստարիատի նշումը, որտեղ երևում է, որ 2010թ. մարտի 26-ից ես հաշվառվել եմ ԼՂՀ Մարտունու զինկոմիսարաիտում»:

| | |
985 | 0
Facebook