Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի ԶՈՒ-ն Սիրիայի կառավարական բանակի 55 զինծառայողի է սպանել

15:25, հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ.
Թուրքիայի ԶՈՒ-ն Սիրիայի կառավարական բանակի 55 զինծառայողի է սպանել

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբի անվտանգության գոտում, սիրիացի 55 զինծառայող է «չեզոքացվել», հայտնում է РИА Новости-ն: «Վերջին տվյալների համաձայն, Իդլիբի շրջանում փետրվարի 12-ի դրությամբ սպանվել է սիրիական բանակի 55 ներկայացուցիչ»,- ասված է նախարարության հայտարարության մեջ: Նմանատիպ հայտարարություններ արվել են փետրվարի 10-ին և 11-ին: Հաղորդվել է սիրիացի 101 և 51 զինծառայողի «չեզոքացման» մասին։

9210 | 1
Facebook