Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առողջապահության նախարարը համամի՞տ է». Հրանուշ Խառատյան

18:45, հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ.
«Առողջապահության նախարարը համամի՞տ է». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ԱԺ-ում վարչապետն անուղղակիորեն պատասխանել է բանակում տեղի ունեցող սպանությունների պատճառների մասին սոցցանցերում բարձրացված հարցադրումներին: Նա համոզված է, կասկած չունի, որ դրանք պայմանավորված են հասարակությունում առկա ենթաքրեական մշակույթով և հարցը լուծելու համար պետք է խնդիրն ախտորոշել գենետիկական մակարդակով: Այսինքն՝ քրեական մշակույթը գենետիկական (կենսաբանական), ոչ թե սոցիալական երևույթ է: Չգիտեմ, թե վարչապետը որտեղի՞ց գիտի, որ քրեական մշակույթը կենսաբանական է, ով է հետազոտել այն առհասարակ և հայաստանյան հասարակությունում ու բանակում մասնավորապես, բայց եթե այն արդեն ախտորոշված է որպես կենսաբանական երևույթ, կառավարությունն այլևս անելիք չունի, կառավարությունը կենսաբանական երևույթների շտկումներով չի զբաղվում, կենսաբանական շեղումներով մարդկանցով դատա-իրավական համակարգը չի զբաղվում, զբաղվում է հոգեբուժարանը: Ահա այսպիսի ախտորոշում: Առողջապահության նախարար պարոն Արսեն Թորոսյանը համամի՞տ է, և կհամաձայնի՞ իր վրա վերցնել Հայաստանի հասարակության և հայկական բանակի քրեական ենթամշակույթի գենետիկական բուժման կամ, առնվազն, գենետիկական ախտորոշմամբ չհիվանդացած հասարակությունից մեկուսացման խնդիրը»:

| | |
2451 | 0
Facebook