Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Աններելի է հիվանդության պատճառով ստացած բացակաների համար երեխային զրկել մանկապարտեզից». Աննա Ջավախյան

17:15, հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ.
«Աններելի է հիվանդության պատճառով ստացած բացակաների համար երեխային զրկել մանկապարտեզից». Աննա Ջավախյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ վերջերս շատ ծնողներ են ինձ դիմել, ում երեխաները համարյա լրացրել են հիվանդությունների համար սահմանված 40 բացակաների տարեկան շեմը և կարող են դուրս մնալ մանկապարտեզից, որոշեցի հանդես գալ բացակաների գրանցման կարգը վերանայելու առաջարկով։ Ոչ մի երեխա իր կամքով չի հիվանդանում, և կարծում եմ՝ աններելի է հիվանդության պատճառով ստացած բացակաների պատճառով մանկապարտեզ հաճախելուց երեխային զրկելը, ծնողին էլ այդ մասին անընդհատ հիշեցնելով՝ ստիպելը, որ հիվանդ երեխային բերի մանկապարտեզ։ Կարևորում եմ այս հարցի համակարգային լուծումը»։

| | |
2941 | 0
Facebook