Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչո՞ւ են դեպի Երևան թռիչքները միայն գիշերային ժամերին». Մելքումյանը՝ Ռևազյանին

12:35, հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ.
«Ինչո՞ւ են դեպի Երևան թռիչքները միայն գիշերային ժամերին». Մելքումյանը՝ Ռևազյանին

«Մեր շուկան հիմնականում եղել է տրանզիտ ուղևորի շուկա, ուղևորի համար է այդ ամեն ինչն արվում, որ դուք հասնեք ձեր առաջին կետին այն ժամին, որ 2-րդ չվերթից չուշանաք: Եթե դուք մտածում եք, որ դա Հայաստանին նեղացնելու համար են անում, դրա հետ ոչ մի կապ չունի: Իրականում ավիաընկերության համար գիշերային թռիչքներն ավելի թանկ են». փետրվարի 13-ի ԱԺ նիստում ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ խոսքն ուղղելով ԲՀԿ-ից պատգամավոր Միքայել Մելքումյանին: Մինչ այդ պատգամավորը հարցրեց, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ դեպի Երևան թռիչքները միայն գիշերային ժամերին են: Տ. Ռևազյանը նաև նշեց, որ վերջին շրջանում իրավիճակը փոխվել է, և թռիչքներ կան նաև ցերեկային ժամերին:

| | |
2892 | 0
Facebook