Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ալեն Սիմոնյանն Էդմոն Մարուքյանին խնդրում էր Վանեցյանին չկպնել». Գևորգ Գորգիսյան

11:40, հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ.
«Ալեն Սիմոնյանն Էդմոն Մարուքյանին խնդրում էր Վանեցյանին չկպնել». Գևորգ Գորգիսյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերի իրադարձությունների ֆոնին, մի բան հիշեցի։ Երբ 7-րդ գումարման Ազգային ժողովը նոր էր կազմավորվել, Ալեն Սիմոնյանը եկել էր մեր խմբակցություն և Էդմոն Մարուքյանին խնդրում էր, որ իշխանություններից ում ուզում ենք քննադատենք, միայն թե Վանեցյանին չկպնենք, այլապես ինքն անձամբ է ստիպված լինելու պատասխանել մեզ:
     Բնականաբար, Մարուքյանը նրան ուղարկեց հեռու հեռուներ։

Երբ այսքանից հետո, Սիմոնյանը խստորեն քննադատում է Վանեցյանին, արդեն կարող ենք չզարմանալ, որ նա հաճախակի է մոռանում և ուրանում է իր անցած ճանապարհը։
     Այսպիսով փաստում ենք, որ պարոն Սիմոնյանի համար սովորական է երբեմնի ընկերներին սևացնելով և զրպարտելով, շեֆերի մոտ ամրապնդել իր դիրքերը»։

10248 | 1
Facebook