Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.

Իրադարձություններ

Երևան-Լոս-Անջելես թռիչքներ կլինե՞ն. պարզաբանում է Տաթևիկ Ռևազյանը

11:10, հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ.
Երևան-Լոս-Անջելես թռիչքներ կլինե՞ն. պարզաբանում է Տաթևիկ Ռևազյանը

Փետրվարի 13-ի նիստում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է արվում Երևան-Լոս Անջելես թռիչք բացելու ուղղությամբ: Լոս-Անեջելեսում հայկական մեծ համայնք ունենք, և շատ քաղաքացիներ են իրեն դիմել այդ խնդրով:

Տ. Ռևազյանն ասաց, որ աշխատանք տարվում է, սակայն խնդիրը բարդ է: Բանն այն է, որ որպեսզի թռիչքները շահութաբեր լինեն, հարկավոր է շաբաթական 2-3 թռիչք իրականացնել, ինչը մեր ավիաընկերությունները դեռ իրագործելի չեն համարում: Հիմա Քաղավիացիայի կոմիտեն աշխատում է հարցի լուծման հասնել Վրաստանի միջոցով:

«Իրենք ավելի շատ հետաքրքրվում են Նյու-Յորքի ուղղությամբ, մենք՝ Լոս-Անջելեսի»,- ասաց Ռևազյանը:

Այս երկխոսությունը տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցի քննարկման ժամանակ: Քաղավիացիայի կոմիտեի նախագահի ներկայացմամբ՝ ՀՀ-ն մինչ այժմ կնքել է միջպետական 49 համաձայնագիր: Առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ միջև ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը:

| | |
2579 | 0
Facebook