Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիական Էլ-Քամիշլիում բախվել են ԱՄՆ զորախումբն ու տեղի բնակիչները․ սպանվել է 14-ամյա պատանի

11:15, հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ.
Սիրիական Էլ-Քամիշլիում բախվել են ԱՄՆ զորախումբն ու տեղի բնակիչները․ սպանվել է 14-ամյա պատանի

Արաբական RT հեռուստաալիքը և Kurdistan24 և SANA գործակալությունները հրապարակել են Սիրիայի արևելքում գտնվող Էլ-Քամիշլի քաղաքի շրջակայքում ամերիկացի զինվորականների և տեղի բնակիչների միջև բախման տեսանյութը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս բնակավայրի մերձակայքում գտնվող անցակետերից մեկում կառավարական զորքերի ստորաբաժանումները կանգնեցրել են երթուղուց շեղված ամերիկյան շարասյունը, որից հետո կոնֆլիկտ է ծագել ԱՄՆ զինված ուժերի և տեղի բնակիչների միջև, և ամերիկացի զինվորականները կրակ են բացել սիրիացիների ուղղությամբ։ Միջադեպի հետևանքով զոհվել է 14-ամյա մի տղա, ևս մեկ բնակիչ վիրավորվել է: Բախումը դադարեցվել է՝ ռուս զինվորականների միջամտությունից հետո:

Սիրիական Էլ-Քամիշլիում բախվել են ԱՄՆ զորախումբն ու տեղի բնակիչները․ սպանվել է 14-ամյա սիրիացի պատանին

16539 | 0
Facebook