Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ.

Համացանց

«Բայց մեր բանակում ինչ-որ մի բան, ինչ-որ մի տեղ սխալ է». Արա Պապյան

20:00, հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ.
«Բայց մեր բանակում ինչ-որ մի բան, ինչ-որ մի տեղ սխալ է». Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ-որ մի բան այն չէ՝ բանակում տեղի ունեցող սպանությունների և ինքնասպանությունների մասին.

Իհարկե, պատերազմը ահավոր և մշտական լարվածություն է զինծառայողի հոգեկան աշխարհի վրա: Բայց դե հայկական բանակը միակ կռվող բանակը չէ:

Երեք տարի ծառայել եմ կռվող բանակի մեջ՝ Աֆղանական բանակում: Ուզում եմ հստակեցնել՝ ոչ թե ՍՍՀՄ բանակում Աֆղանստանում, այլ աֆղանական բանակում: Այդ բանակի թիվը, որոշ տատանումներով, 250 հազարի շուրջ էր: Բանակում ծառայում էին տարբեր ցեղախմբերի, ազգությունների ու հավատքի ներկայացուցիչներ:

Բավականին լավ եմ տեղեկացված եղել աֆղանական բանակի վիճակի մասին: Անգամ մի երկու ամիս զինվորական դատախազությունում եմ աշխատել: Սակայն երբեք չեմ լսել բանակում տեղի ունեցած որևէ ինքնասպանության կամ սպանության մասին: Չեմ կարծում, որ դա հնարավոր լիներ մեզանից թաքցնել, քանի որ ավելի մանր զանցանքների մասին էլ էինք իմանում:

Սովետական բանակում լինում էին և սպանության և ինքնասպանության դեպքեր: Չեմ հասկանում ի՞նչն էր պատճառը: Գուցե հավատքի հարց է՝ իսլամի: Չգիտեմ:

Բայց մեր բանակում ինչ-որ մի բան, ինչ-որ մի տեղ սխալ է»:

| | |
1892 | 1
Facebook