Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Նիկոլ Փաշինյանը սրբագրում է Արարատ Միրզոյանի ձախողումները. «Ժողովուրդ»

09:40, հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ.
Նիկոլ Փաշինյանը սրբագրում է Արարատ Միրզոյանի ձախողումները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Փետրվարի 5-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում հանդիպել էր Հայաստանում ԵԱՀԿ եւ ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ՝ քննարկելու ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը: Սակայն, ըստ էության, նրա հանդիպումն անցել է անարդյունք. ԱԺ նախագահը չի կարողացել փաստարկներ բերել, բացատրել կամ համոզել դեսպաններին: Եվ ԱԺ նախագահի «ձախողումը» հերթական անգամ կոծկելու համար դեսպանների հետ անհրաժեշտ համարեց հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բանն այն է, որ երեկ էլ նա է կառավարությունում հանդիպել Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ: Եվ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կրկին անդրադարձ է եղել Սահմանադրական դատարանի վիճակին, եւ, ինչպես ասված է հաղորդագրությունում, վարչապետը մանրամասն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3822 | 0
Facebook