Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իսկ Հայաստանում երկրի ղեկավարությունը բանաստեղծություններ է գրում». Հայկ Մարտիրոսյան

10:15, հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ.
«Իսկ Հայաստանում երկրի ղեկավարությունը բանաստեղծություններ է գրում». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որևէ նորմալ պետությունում` հատկապես իբրև թե հետհեղափոխական երկրում չեն կարող բանակային այսչափ սպանությունները չառաջացնել ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներ և անմիջական պատասխանատու սպաների ձերբակալություններ:

Անհնար է նաև պատկերացնել, որ բանակի առանձին ընթացակարգերի կտրուկ և անմիջական փոփոխություններ չլինեին:

Հայաստանում երկրի ղեկավարությունը բանաստեղծություններ է գրում, հետո` դրանց հիման վրա երգ պատվիրում ինչ-որ Ստվերների»:

| | |
2106 | 0
Facebook