Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.

Իրադարձություններ

Սպասվում է ձյուն

08:30, հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ.
Սպասվում է ձյուն

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 12-13-ն առանձին վայրերում հնարավոր է ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ը հնարավոր է թույլ ձյուն: Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
     Երևան քաղաքի փետրվարի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 16.70C (1979 թ.)
     • Օդի նվազագույն ջերմաստիճան` -19.90C (1972 թ.)
     • Օդի միջին օրական ջերմաստիճան` -2.10C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

| | |
4160 | 0
Facebook