Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.

Միջազգային

Ադրբեջանի ԿԸՀ-ն ամփոփեց արդյունքները

23:45, չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ.
Ադրբեջանի ԿԸՀ-ն ամփոփեց արդյունքները

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է փետրվարի 9-ին տեղի ունեցած 6-րդ գումարման Միլի Մեջլիսի արտահերթ ընտրությունների արդյունքները։ Ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 47,81%-ը։ 125 հնարավոր մանդատներից Ալիևի ղեկավարած «Նոր Ադրբեջան» կուսակցությանը բաժին է հասել 71-ը, 3 մանդատ ստացել է «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցությունը, 7 կուսակցություններ ստացել են մեկական մանդատ, իսկ 44 մանդատներ էլ ստացել են անկախ պատգամավորները, որոնք շատերի պնդմամբ ենթակա են Ադրբեջանի իշխանություններին։

Հավելենք, որ ԵԱՀԿ դիտորդներն այս ընտրություններում արձանագրել են բազմաթիվ խախտումներ:

| | |
1237 | 0
Facebook