Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարող ա՞ Ձեր «Ֆեյսբուք»-ի ըքաունթը գողացել են». Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանին

19:25, չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ.
«Կարող ա՞ Ձեր «Ֆեյսբուք»-ի ըքաունթը գողացել են». Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նախորդ նիստին: «Եթե պիտի գաք այստեղ ուժեղ ելույթ ունենաք, հետո Սիսակին ասեք՝ հետո արդարանաք, ասեք՝ չէ, ես սենց չեմ ասել, նենց եմ ասել: Իմաստը ո՞րն էր դրա: Մի բան էլ՝ կարող ա՞ Ձեր «Ֆեյսբուք»-ի ըքաունթը գողացել են: Էդ ինչ բան ա՝ Խորհրդարանի աշխատանքը տենց անլրջացնել»:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ տվեց գտնել տեսանյութերը, թե նույն Էդմոն Մարուքյանն ինչ տոնով էր խոսում Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ նույն տոնայնությամբ խոսեիք: «Ես հասկանում եմ, կարող ա ձեր աթոռից ա, որ տենց ոգեշնչում ա առաջանում: Եթե մտածում եք, որ ես կարող ա Ձեր ավտոն վառեմ, սխալվում եք, բայց այ վառողների առաջ ժպիտի մեղմ դոզաներով եք միշտ խոսացել»,- ասաց նա:

«Ես 7 տարի պատգամավոր եմ եղել մինչև հեղափոխությունը, որի ժամանակ 1 անգամ եմ այս դահլիճում Սերժ Սարգսյանին տեսել այս դահլիճում: Ես 2 ելույթի հնարավորություն եմ ունեցել և նրա աչքերի մեջ ասել եմ այն, ինչ պետք է ասեի: Նույնը՝ մնացածերի հետ: Ես զարմանում եմ, կարող ա՞ իշխանությունը պրոբլեմ ա առաջացնում հիշողության հետ: Դուք ո՞նց կարայի՞ք դա մոռանայի՞ք»,- հակադարձեց Էդմոն Մարուքյանն, ինչին ի պատասխան Փաշինյանը ևս մեկ անգամ խորհուրդ տվեց փնտրել նախկին տեսանյութերը:

| | |
4774 | 0
Facebook