Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԿԳՄՍ մամուլի քարտուղարն աշխատանքից դուրս գալու դիմում է ներկայացրել

19:05, չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ.
ԿԳՄՍ մամուլի քարտուղարն աշխատանքից դուրս գալու դիմում է ներկայացրել

ԿԳՄՍ մամուլի քարտուղար Արժելա Կժդրյանը աշխատանքից դուրս գալու դիմում է ներկայացրել: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիʹ ընկերներ և գործընկերներ,

Այսօր իմ վերջին աշխատանքային օրն էր` որպես ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար:

Աշխատանքից ազատման դիմում գրելու որոշմանս պատճառն այն է, որ այս փուլում ցանկանում եմ ջանքերս կենտրոնացնել ուսման ու հետազոտությունների վրա` վերջապես ավարտին հասցնելով երկրորդ մագիստրոսական կրթությունս: Ցավոք, ինչպես ցույց տվեցին ժամանակն ու փորձը, լարված աշխատանքին զուգահեռ դա լիարժեքորեն իրականացնելը բավական բարդ է։

Վստահ եմ, որ այն ձևաչափերն ու հարթակները, որ տեղեկատվության համար պատասխանատու թիմի հետ հասցրել ենք մշակել այս ընթացքում, կտան իրենց արդյունքներն ապագայում։ Կարծում եմ՝ այս ընթացքում տարբեր գործընկերների հետ ձևավորված համագործակցությունը ևս արդյունավետ աշխատանքի գրավական կդառնա: Շուտով նոր ու հետաքրքիր ձևաչափեր, ոլորտային քննարկումներ և միջոցառումներ են սպասվում, որոնք, կարծում եմ, շատերիդ դուր կգան:

Շնորհակալ եմ նախարար Արայիկ Հարությունյանին այս աշխատանքն ինձ վստահելու համար»:

4711 | 0
Facebook