Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան լրացուցիչ զորքեր է ուղարկել Սիրիա. #SkyNewsArabia

15:15, չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ.
Թուրքիան լրացուցիչ զորքեր է ուղարկել Սիրիա. #SkyNewsArabia

Թուրքիան լրացուցիչ զորքեր է ուղարկել Սիրիա, հայտնում է Sky News Arabia-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
     Ըստ հեռուստաալիքի՝ թուրքական զորքերն արդեն հատել են սիրիական սահմանն ու շարժվել դեպի Հալեպի արևմտյան շրջանների ուղղությամբ: Ինչպես նշում է հեռուստաալիքը, թուրք զինվորականներն ստեղծում են հսկողության նոր կետ, որը կտեղակայվի Աթարիբ ու Էլ-Ջինա բնակավայրերի միջև գտնվող տարածքում:
     Լրատվամիջոցները նշում են, որ թուրքական ուժերի տեղափոխումը Սիրիա շարունակվում է վերջին մի քանի օրերի ընթացքում:
     Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադին և ռուսական զինված ուժերին Իդլիբում քաղաքացիական անձանց վրա հարձակման մեջ:
     Էրդողանը նաև սպառնացել է, որ եթե Իդլիբում անգամ մեկ թուրք զինծառայող վիրավորվի, ապա Թուրքիան հարվածներ կհասցնի սիրիական զորքերի ուղղությամբ, հայտնում է Reuters-ը:
     Փետրվարի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են սիրիական հարցի կարգավորումը: Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:

5587 | 1
Facebook