Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԿՀՎ-ն Շվեյցարիայում տեղակայված ընկերության միջոցով հետևել է 120 երկրի գաղտնի նամակագրություններին․ #WashingtonPost

14:45, չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ.
ԿՀՎ-ն Շվեյցարիայում տեղակայված ընկերության միջոցով հետևել է 120 երկրի գաղտնի նամակագրություններին․ #WashingtonPost

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունը (ԿՀՎ) գաղտնագրել է ավելի քան 120 երկրի գաղտնի հաղորդագրությունները, հաղորդել է The Washington Post-ը: «ԿՀՎ-ն՝ համագործակցելով գերմանական հետախուզության հետ և օգտագործելով Crypto AG շվեյցարական ընկերության գաղտնագրման սարքավորումները, 50 տարի շարունակ գաղտնագրել է աշխարհի ավելի քան 120 երկրի գաղտնի հաղորդագրություններ: Crypto AG-ն, կնքելով իր առաջին պայմանագիրը Միացյալ Նահանգների հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, տասնամյակներ շարունակ դարձել է կոդավորող մեքենաների հիմնական մշակողը, այնուհետև հարակից չիպսերի և ծրագրակազմի արտադրողը»,- նշվում է հրապարակման մեջ:

Այս ընկերությունն սպասարկել է ավելի քան 120 երկիր, ներառյալ Իրանը, Լատինական Ամերիկան և Վատիկանը: «Այնուամենայնիվ, հաճախորդներից ոչ մեկը չի ենթադրել, որ ընկերությունը գաղտնի կերպով պատկանում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությանը՝ Արևմտյան գերմանական հետախուզության հետ համատեղ»,- գրում է թերթը:

8645 | 0
Facebook