Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ.

Իրադարձություններ

Ոստիկանությունը դառնում է ՆԳՆ. նախագիծ

18:15, չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ.
Ոստիկանությունը դառնում է ՆԳՆ. նախագիծ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը:

Դրա համաձայն՝ առաջարկվում է կառուցվածքային փոփոխություններ կատարել ՀՀ ոստիկանության համակարգում:

Նախատեսվում է կրճատել Ճանապարհային ոստիկանությունն ու ՊՊԾ ստորաբաժանումները և ստեղծել նոր Պարեկային ոստիկանություն:

Նախագծով նշվում է, որ ոստիկանության ապառազմականացումը տեղի է ունենալու նախ և առաջ ոստիկանության զորքերի կարգավիճակի փոփոխությամբ: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է՝

1) ոստիկանության զորքերի կազմակերպման և գործունեության կարգը կանոնակարգել բացառապես ոստիկանական օրենսդրական ակտերով և ուժը կորցրած ճանաչել «Ոստիկանության զորքերի մասին» օրենքը,

2) «զորքեր» հասկացությունից հրաժարվել և ոստիկանության զորքերը վերանվանել «ազգային գվարդիա»,

3) իրականացնել ներկայիս ոստիկանության զորքերի համապարփակ աուդիտ ու կարիքների գնահատում՝ հստակեցնելով ինչ օպտիմալ քանակ է անհրաժեշտ նշված գործառույթներն իրականացնելու համար:

4) զորքերի կարգավիճակի փոփոխությունը չպետք է հանգեցնի նրա ծառայողների սոցիալական իրավունքների սահմանափակմանը կամ վերացմանը,

5) ազգային գվարդիան ըստ անհրաժեշտության կարող է մասնակցել հասարակական կարգի պահպանման աշխատանքներին, ապահովել ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը (դրա համար ներկայումս գոյություն ունեցող մասնագիտացված ոստիկանական ստորաբաժանման՝ պետական պահպանության գլխավոր վարչության գործառույթները պետք է փոխանցվեն ազգային գվարդիային).

6) ազգային գվարդիան ներգրավվելու է զանգվածային անկարգությունները կանխելիս ու խափանելիս, հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնելիս, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելիս, տարերային աղետների կամ տեխնածին վթարների ժամանակ որոնողական-փրկարարական աշխատանքներին աջակցելիս, հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովելիս:

Նախագիծն ամբողջությամբ՝ հետևյալ հղմամբ:

| | |
2870 | 0
Facebook