Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՖՖ-ն և Աբրահամ Խաշմանյանը դադարեցրել են պայմանագիրը

13:15, չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ.
ՀՖՖ-ն և Աբրահամ Խաշմանյանը դադարեցրել են պայմանագիրը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմանի համաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ: Որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Աբրահամ Խաշմանյանի մի քանի հանդիպումների արդյունքում:
     Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի մոտ ապագայում, այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հիշեցնենք՝ Խաշմանյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2019թ. նոյեմբերի 6-ին: Պայմանագիրը նախատեսված էր մինչև 2020թ. նոյեմբերի 30-ը:

11880 | 0
Facebook