Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրիպտոարժույթների միջոցով հանցագործություններից վնասները կազմել են 4.52 մլրդ դոլար․ #CipherTrace

17:35, չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ.
Կրիպտոարժույթների միջոցով հանցագործություններից վնասները կազմել են 4.52 մլրդ դոլար․ #CipherTrace

Համաձայն CipherTrace վերլուծական ընկերության զեկույցի՝ 2019-ին կրիպտոարժույթների հետ կապված հանցագործությունների պատճառած վնասներ աճել են՝ հասնելով մինչև 4.52 մլրդ դոլարի: Այս ցուցանիշը գրեթե 160%-ով ավելին է, քան 2018-ին, երբ այն կազմում էր 1.78 միլիարդ դոլար:

Զեկույցում նշվում է, որ 2019-ին խարդախության և յուրացման արդյունքում օգտագործողների և ներդրողների կորուստներն աճել են ավելի քան 5 անգամ, իսկ հաքերության կամ գողության պատճառով կորուստները նվազել 66%-ով:

Վերլուծաբանների կարծիքով՝ մոտ 10 տարի առաջ բիթքոինի թողարկման պահից ի վեր ամբողջ աշխարհում կառավարություններն ու կարգավորող մարմինները բախվել են կրիպտոարժույթի շուկայի թափանցիկության բացակայությանը, որը հանգեցրել է ներդրումների հսկայական կորուստների:

8175 | 0
Facebook