Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա Ծռեր»-ի աջակիցները փակել են Երևան-Գյումրի մայրուղին. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

11:45, չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ.
«Սասնա Ծռեր»-ի աջակիցները փակել են Երևան-Գյումրի մայրուղին. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի ազատության պահանջով «Սասնա Ծռեր» համահայկական շարժումն ակցիա է իրականացնում Շիրակի մարզում: Բարսեղյանն Արթիկի շրջանի Արևշատ համայնքից է:

Ակցիայի մասնակիցները փակել են Երևան-Գյումրի մայրուղին:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այս պահին ընթանում է «Սասնա Ծռերի» գործով դատական նիստը:

Հիշեցնենք՝ «Սասնա Ծռեր»-ը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էին պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվում է Սմբատ Բարսեղյանը, իսկ Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ Արմեն Բիլյանը:

Թավշյա հեղափոխությունից հետո փոխվեց խմբի անդամների խափանման միջոց կալանավորումը, այժմ կալանքի տակ են միայն ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։

11305 | 0
Facebook