Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.

Համացանց

«Ինչո՞ւ հանրաքվեի վրա միլիարդներ ծախսել, երբ կարելի է էլեկտրոնային քվեարկություն անցկացնել». Վարդ Սիմոնյան

19:10, չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ.
«Ինչո՞ւ հանրաքվեի վրա միլիարդներ ծախսել, երբ կարելի է էլեկտրոնային քվեարկություն անցկացնել». Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բայց ինչու հանրաքվեի վրա միլիարդներ ծախսել, երբ կարելի է էլեկտրոնային քվեարկություն անցկացնել։ Սա նախագահական կամ խորհրդարանական ընտրություն չէ, որ խնդիր դրվի երաշխավորել քվեի գաղտնիությունը։ Չնայած՝ դա էլ կարելի է ապահովել, անգամ օպտիկական սկանավորմամբ բավարարել թուղթութանաքը, նախընտրողների պահանջը, Քոչարյանի ցանցահեններից էլ մի վախեցեք, տվյալների տասնյակ քեյսեր կարելի է գործի դնել։ էլեկտրոնային այս տարբերակով անգամ սփյուռքն առանց որևէ խնդրի կարող է միանալ քվեարկությանն աշխարհի ցանկացած կետից։ Ավտրիալիայում, Կանադայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում ինտերնետային քվեարկությունը վաղուց այսպիսի հանրաքվեներ է սպասարկում, իսկ Էստոնիան անգամ համապետական ընտրություններն է օնլայն անցկացնում։ Թվանշային այս դարում պետք է հրաժարվել մագաղաթային այս մտածողությունից․ եթե հանրաքվեն որպես հանրային կարծիքի գործիք հետագայում էլ ենք ակտիվ կիրառելու, ապա պիտի մտածենք այս մասին՝ Տիգրան Մուկուչյանի ականջը խուլ»։

| | |
1351 | 1
Facebook