Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գիշերով, ցերեկով պետք է մտնեք զորամասեր»․ Արթուր Դավթյան

11:20, չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ.
«Գիշերով, ցերեկով պետք է մտնեք զորամասեր»․ Արթուր Դավթյան

«Չի կարող բանակում մահվան ելքով դեպք տեղի ունենալ ու դա որոշակի թերացումների արդյունք չլինի: Այլ հարց է, թե թերացումն ինչ աստիճանի է»,- ՀՀ գլխավոր դատախազությունում երեկվա խորհրդակցության ժամանակ, որին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազներ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից, հայտարարել է Արթուր Դավթյանը: «Մեր թիվ մեկ խնդիրը՝ որպես 2020-ի համար ձևավորվելիք առաջնահերթություն, բանակում փողոցային, երբեմն քրեական ենթամշակույթին բոնորոշ բարքերի դեմ հետևողական ու անզիջում պայքար իրականացնելն է... Գիշերով, ցերեկով պետք է մտնեք զորամասեր, զորանոցներ, համոզվեք՝ կա՞ն էս տեսակ բարքեր, թե՞ ոչ»,- հավելել է գլխավոր դատախազը:

9509 | 0
Facebook