Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լսի, հո դու Մասիսում չես, ո՞նց բերենք խանութ դնենք». դեսպանը՝ Վրաստանում մնացած վարորդներին

11:00, չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ.
«Լսի, հո դու Մասիսում չես, ո՞նց բերենք խանութ դնենք». դեսպանը՝ Վրաստանում մնացած վարորդներին

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպում է ունեցել հայկական բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ, որոնք Վերին Լարսում ձնաբքի հետևանքով առաջացած խցանման պատճառով արդեն մեկ շաբաթից ավել է կանգ են առել Թբիլիսիի մերձակայքում:
     Պապիկյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը վարորդների հետ զրույցի ընթացքում լսել են նրանց մտահոգությունները: «Մենակ մի բան ենք ուզում, ուզում ենք մի հատ խանութ լինի մոտակայքում, էժան լինի»,- դիմելով պաշտոնյաներին՝ ասաց վարորդը: «Լսի, հո դու Մասիսում չես, ո՞նց կարանք, բերենք խանութ դնենք: Էսի Վրաստանն ա»,- արձագանքեց դեսպանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

11669 | 0
Facebook