Խնդրում ենք սպասել...

Միջազգային

60 տարվա մեջ առաջին անգամ #Boeing-ը չի ստացել օդանավի պատվեր․ #CNBC

14:10, չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ.
60 տարվա մեջ առաջին անգամ #Boeing-ը չի ստացել օդանավի պատվեր․ #CNBC

Ամերիկյան Boeing կորպորացիան հունվարին չի ստացել ինքնաթիռների նոր պատվերներ: Սա տեղի է ունեցել 1962-ից ի վեր առաջին անգամ, հայտնում է CNBC-ն:
     Այս տարվա առաջին ամսվա համար Boeing-ը հանձնել է 13 ինքնաթիռի պատվեր, այդ թվում` 6 հատ 787 Dreamliner ինքնաթիռ, 2 հատ Boeing 767 և 777, ինչպես նաև 3 հատ 737NG մոդելի ինքնաթիռ: Ընկերությունը չի հանձնել 737 MAX ինքնաթիռները, որոնց թռիչքները դադարեցվել են երկու աղետներից հետո:
     Միևնույն ժամանակ, ֆրանսիական Airbus-ը նույն ժամանակահատվածում կոմերցիոն ինքնաթիռների համար ստացել է 274 պատվեր: 2019-ին, առաջին անգամ ավելի քան 20 տարվա ընթացքում, Boeing-ը կրել է 636 միլիոն դոլարի վնաս: Ընկերության եկամուտները տարեվերջին նվազել են 37%-ով՝ հասնելով 17.9 միլիարդ դոլարի (2018-ի 28,3 միլիարդ դոլարի դիմաց): Խնայելու համար ընկերությունը դադարեցրել է բաժնետոմսերի հետգնման ծրագիրը:

11324 | 0
Facebook