Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Ալեն Սիմոնյանը Հրայր Թովմասյանի քրոջ հետ դաշինք է կազմել ընդդեմ Լուսավորի». Դ. Խաժակյան

10:20, չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ.
«Ալեն Սիմոնյանը Հրայր Թովմասյանի քրոջ հետ դաշինք է կազմել ընդդեմ Լուսավորի». Դ. Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի գրառումը. «Ալեն Սիմոնյանին թվում է, թե իր մանր-մունր լեզվի «սայթաքումներով» կարող է մեզ հունից հանել։ Բայց ստիպված եմ հիասթափեցնել, քանի որ առանց մեր միջամտության էլ նա արդեն իսկ բացահայտում է իր իրական տեղն ու շրջապատը։ Ահա՛, Սիմոնյանը Հրայր Թովմասյանի քրոջ և էլի ինչ-որ մեկի մասնակցությամբ, գրեթե միաժամանակ ու նույնաբովանդակ, ցածր ու նողկալի քարոզչություն են իրականացնում Էդմոն Մարուքյանի և «Լուսավոր Հայաստան»-ի դեմ։ Փաստորեն Ալենն ու Հրայրի քույրն ունեն նույն նպատակը, այն է՝ էժանագին քարոզչությամբ վարկաբեկել մեզ։ Էս ո՞ւր հասանք, ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը Հրայր Թովմասյանի քրոջ հետ միասին դաշինք է կազմել ընդդեմ Լուսավորի, չնայած նրան, որ իր վերադասի մոտ մտասևեռում է դարձել Թովմասյանի դեմ քաղաքական պայքարը։ Այս ամենը պարզապես զավեշտալի է։
     Ընդամենը մի բան եմ ուզում ասել և հենց Ալեն Սիմոնյանին։ Ընկեր, դու շատ փոքր քաղաքական միավոր ես, մենք քեզ հետ խոսելու բովանդակային եզրեր չունենք, հատկապես, որ համոզված ենք, որ դու ընդամենը քո վերադասի հրամանն ես կատարում։ Այսինքն, չենք պատրաստվում քեզ քո ոճով պատասխանել, իրականացրու հրամանդ և հեռու մնա մեզնից։ Վերադասիդ էլ փոխանցի, որ էս ամենը իրեն պատիվ չի բերում ու հիշի` հրամաններից այն կողմ էլ կյանք կա»։

| | |
7183 | 1
Facebook