Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ.

Հարցազրույցներ

«Սա ներկայիս իշխանության և նախկինների գաղտնի պայքարն է սեղանի տակ». Արամ Մանուկյան

22:35, երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ.
«Սա ներկայիս իշխանության և նախկինների գաղտնի պայքարն է սեղանի տակ». Արամ Մանուկյան

ՀԱԿ-ն այսօր հայտարարել էր, որ կողմ է արտահայտվում սահմանադրական հանրաքվեին և ակտիվորեն մասնակցելու է այդ գործընթացներին:

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն այսօր Factor TV-ի եթերում ասել է, որ այդ գործընթացում

ամենևին էլ ՍԴ անդամների և/կամ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի խնդիրը չէ. «Սա հեղափոխությամբ եկած այսօրվա իշխանության և նախկին իշխանության գաղտնի պայքարն է՝ սեղանի տակ կամ, եթե կուզեք, շատ հաճախ նույնիսկ բաց պայքար հին և նոր իշխանությունների միջև: Իհարկե, իրենք սխալ չեն, սա ներկայացնում են որպես իրավական, Սահմանադրության այս կամ այն հոդվածի խնդիր, դրանք, անշուշտ, իրականություն են: Բայց մենք այս խնդրին նայել ենք որպես հանրապետության զարգացման համար լուրջ խոչընդոտ, այսինքն՝ քաղաքական խնդիր»,-ասել է Մանուկյանը:

Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ ինքը փակել է քաղաքական գործունեության էջը և ինքը պարզապես իրականացնում է իր մասնագիտական պարտականությունները: Այս առնչությամբ Մանուկյանն ասել է. «Եթե այդ ասածն այսօրվանից սկսվեր և չունենար անցյալ, պատմություն, միգուցե՝ կարելի էր հավատալ: Բայց մենք հո լավ գիտենք՝ 2015 թվականին ինչ տեղի ունեցավ: 2015-ի «թըփ-շըփ» Սահմանադրության հեղինակներն ովքեր են, ինչ խնդիր էր դրված նրանց առաջ և ինչ կոշտ մեթոդներով այդ խնդիրը լուծեցին: Այն 500.000 կեղծ ձայները, որ ավելացան, վերջին հաշվով՝ մենք գիտենք, թե այդ Սահմանադրության արդյունքում Սերժ Սարգսյանն ինչ պետք է ստանար, Սերժ Սարգսյանը՝ որպես շնորհակալություն, Հրայր Թովմասյանին ինչ պետք է տար: Այդ ամենը քաղաքական է, այս մասում էլ իրավաբանություն չկար, որովհետև եթե իրենք խնդիրն իրավաբանության վրա դնեին, այդքան հիմարություններ այս փաստաթղթի մեջ չէին լինի: Այս փաստաթղթի մեջ այնքան անհեթեթություններ, այնքան խուճուճ մտքեր կան, որ տասը տարի էլ, եթե մնա այս Սահմանադրությունը, մեր ժողովրդին, մեր քաղաքական համակարգին միայն ու միայն վնասներ է բերելու»:

Մանրամասները` տեսանյութում:

«Սա ներկայիս իշխանության և նախկինների գաղտնի պայքարն է սեղանի տակ». Արամ Մանուկյան
| | |
2510 | 1
Facebook