Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.

Միջազգային

Ռուսական պատվիրակությունը հեռացել է Անկարայից՝ առանց համաձայնության գալու թուրքերի հետ

18:55, երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ.
Ռուսական պատվիրակությունը հեռացել է Անկարայից՝ առանց համաձայնության գալու թուրքերի հետ

Անկարայում Սիրիայի հարցով տեղի ունեցած ռուս-թուրքական բանակցություններն ավարտվել են առանց ընդհանուր հայտարարի գալու։ Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով իր անանուն աղբյուրին։

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը չեն կարողացել համաձայնության գալ և ռուսական պատվիրակությունը հեռացել է Անկարայից։
     Անկարա մեկնած ռուսական պատվիրակությունը երկու անգամ է բանակցել թուրքական կողմի հետ։ Առաջին հանդիպումն անցել է Թուրքիայի արտգործնախարարությունում՝ փակ ռեժիմով և տևել է շուրջ 3 ժամ, գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքական պատվիարկությունը գլխավորել է փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը, իսկ ռուսականը՝ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ Բացի այդ, բանակցություններին մասնակցել են երկու երկրների բարձրաստիճան զինվորականներ։

Այդ հանդիպման մասին աղբյուրը մանրամասներ չի հայտնում։

| | |
3245 | 0
Facebook